Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները գտնվում են նախաքննության փուլում։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Նմանատիպ արձագանք ՔԿ-ից ստացվել է նաև ընթացիկ տարվա գարնանը։
Քրեական վարույթը հարուցվել է ՀՀ Քննչական կոմիտեի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման հաջորդ օրը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, վկայակոչելով բնապահպանական պատճառներ, փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղին, որը Արցախը կապում էր Հայաստանի հետ։ Նրանք հեռացել են ապրիլի 28-ին, մինչդեռ դեռ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ այն ամբողջությամբ վերցնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկված էև նաև Հայաստանից ստացվող գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումից։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ձեռնարկել է լայնածավալ ռազմական հարձակում Արցախի դեմ։
Արցախի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ «ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»։ Արցախի բնակչությունը սկսել է զանգվածային տեղափոխություն դեպի Հայաստանի Հանրապետություն։ Մի քանի օրում Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվել է։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հրապարակած տվյալներով՝ բռնի կերպով տեղահանվել է 115,365 մարդ։






