Երևանը շարունակում է ընդլայնել գործակցությունը ֆրանսիական Նիս քաղաքի հետ, այս անգամ՝ կենտրոնանալով բնապահպանական ոլորտում համագործակցության վրա, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներն անցկացրել են երկկողմ հանդիպում Նիսի գործընկերների հետ, որի ընթացքում կենտրոնացած քննարկվել են կանաչապատման ոլորտին վերաբերող օրակարգային խնդիրները։






