AM
27 Սեպտեմբեր 2025 - 07:39 AMT

Կենտրոնում և Շենգավիթում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի մթնոլորտային օդի վիճակի վերաբերյալ սեպտեմբերի 17-23-ի տվյալներն են ներկայացվել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից։

Փոշու պարունակությունը որոշ օրերին անցել է սահմանված առավելագույն թույլատրելի նորմը․

◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 18-ին և 23-ին,

◾️ Շենգավիթում՝ սեպտեմբերի 21-ից 23-ը,

◾️ Նոր Նորքում նման գերազանցում չի արձանագրվել,

◾️ Արաբկիրում ևս ցուցանիշները մնացել են թույլատրելի սահմաններում։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը ևս որոշ հատվածներում գերազանցել է թույլատրելի մակարդակը․

◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, ինչպես նաև 19-ից 21-ը և 23-ին,

◾️ Արաբկիրում՝ սեպտեմբերի 18-ին, 20-ին ու 22-ին,

◾️ Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին,

◾️ Իսկ Կենտրոնում այս ցուցանիշը թույլատրելի սահմանը չի անցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակության մակարդակը ողջ դիտարկվող ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի չափանիշները։