AM
29 Սեպտեմբեր 2025 - 06:32 AMT

Մերձավանում սպանությունը բացահայտվել է

Մերձավանի տարածքում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքին զուգահեռ՝ սպանությանն օժանդակելու հատկանիշներով ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը ներկայացվել է դատարան, որն էլ բավարարվել է, հայտնում է Արմենպրեսը։

Քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է մարզասրահի այցեքարտ, որը փոխանցվել է հետաքննություն իրականացնող մարմնին։ Հետագա քննությամբ պարզվել է, որ այցեքարտը պատկանում է սպանություն կատարած անձին։

ՆԳՆ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, թե ով է հանցանքը կատարած խմբի մյուս անդամը։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և բացահայտվել է ենթադրյալ սպանություն կատարած խմբի երկրորդ անդամի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։

«Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը: Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկությունների՝ սպանություն իրականացրած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ այդ թվում 155-րդ հոդվածի 1-ին մասի երկու դրվագներով (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), ինչպես նաև 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենքի և ռազմամթերքի շրջանառություն)։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։50-ին, Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Նույն հարձակման ժամանակ հրազենային վնասվածք է ստացել Արծրուն Գալստյանը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ կասկածվող անձը՝ Նարեկ Օհանյանը, հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա 2024 թվականի փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է։

Քրեական վարույթի նախաքննության փուլում իրականացված անհետաձգելի միջոցառումներով՝ Նարեկ Օհանյանին պատկանող շինությունում հայտնաբերվել են ապացույցներ, որոնք վկայում են նրա հնարավոր մասնակցությունը հանցագործությանը։ Դրանց թվում են՝ հանցագործության ժամանակ օգտագործված դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն և գիշերային տեսանելիության սարք։ Նա փորձել է այդ իրերը ոչնչացնել այրման միջոցով։