AM
29 Սեպտեմբեր 2025 - 07:00 AMT

Տեղումներ չեն սպասվում, 3-5 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 29-ին, 30-ի գիշերը, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում՝ սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Սեպտեմբերի 29–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +25․․․+27 աստիճան։