Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցություն է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի ուժի մեջ մտնելուն նպաստող համաժողովին և հանդես է եկել ելույթով։
Ելույթի ընթացքում ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը միջուկային չտարածման օրակարգին և միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակներին աջակցելու հարցում։
Նա շեշտել է, որ ներկայիս անվտանգային միջավայրի պայմաններում կարևորվում է համարժեք միջազգային արձագանքի ապահովումն ու հանձնառությունների ստանձնումը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։
Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը նաև կոչ է հղել այն պետություններին, որոնք դեռ չեն ստորագրել և վավերացրել Պայմանագիրը, հնարավորինս արագ կատարել այդ քայլը։ Այս համատեքստում նա հիշատակել է Հայաստանի կողմից համահեղինակած և ՄԱԿ շրջանակում ընդունված բանաձևը, որը վերաբերում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրին։
ԱԳ փոխնախարարը նաև կարևորել է կարողությունների զարգացման նախաձեռնությունների խթանումը՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունների արդյունավետ իրականացման նպատակով։
Մոսկվայում Փաշինյանը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովին և հանդիպում ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։






