AM
30 Սեպտեմբեր 2025 - 06:26 AMT

ՀՀ–ն 2026-ին կընդունի Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի 2026 թվականի հունիսի 6-ին Հայաստանում։ Այդ մասին որոշում են կայացրել Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

«Հայաստանի համար սա մեծ պատիվ է՝ ընդունելու տարբեր երկրներից ժամանած տաղանդավոր երիտասարդ կատարողներին։

Սիրով սպասում ենք շնորհալի պատանի երաժիշտների մեր գեղեցիկ երկրում՝ համատեղ ստեղծելու դասական երաժշտության տոն», – հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։