AM
9 June 2009 - 13:21 AMT

Հունիսի 12-ին հայկական Գյումրի քաղաքում կկայանա գրքերի ցուցահանդես-վաճառք

«Արտբրիջ» գրախանութը Գյումրիի «ԷԼԱՎ» գրատան հետ համատեղ հունիսի 12-ին` ժամը 13:00-16:00, Գյումրու Ճեմափողոցում կազմակերպում է գրքերի ցուցահանդես-վաճառք:

Այցելուները հնարավորություն կունենան հանդիպելու հեղինակներից մի քանիսի հետ:

Նույն օրը տեղի կունենա նաեւ Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» եւ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ եւ սեւ» գրքերի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա կլինեն գրքերի հեղինակներն ու մշակույթի գործիչներ: