ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է եղել:
«Մեղադրվողը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ, իր կարծիքով, իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին»,–պասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։
ՔԿ նախագահի փոխանցմամբ՝ իրավապահները ցուցմունքներ ունեն, ըստ որոնց՝ դեպքից մեկ ժամ առաջ Նարեկ Օհանյանն իրեն պատկանող շինության տարածքում կրակ է արել, այն տարայում, որտեղ հետո հայտնաբերվել են հագուստները։
«Նարեկ Օհանյանը, գիտակցելով, որ առաջին կասկածյալն ինքն է լինելու, ամբողջ ընթացքում եղել է տեսախցիկների առջև, որ հերքվի այդ վարկածը։ Մենք այնուհետև հայտնաբերեցինք մարզասրահի քարտը, քարտի տերը ցուցմունք տվեց, որ դեպքից օրեր առաջ պայուսակը տվել է հանցանք կատարած անձին։ Մեղադրյալը մեկ ամիս հետևել է, իմացել է՝ տան որ մասն է տեսագրվում։ Նարեկ Օհանյանը հրաժարվում է ցուցմունք տալ, նշում է՝ որևէ առնչություն չի ունեցել», – նշել է Արթուր Պողոսյանը։
Սեպտեմբերի 23-ի երեկոյան՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղուց՝ կրակոցների վերաբերյալ։ Հարձակման արդյունքում զոհվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։






