AM
30 Սեպտեմբեր 2025 - 08:40 AMT

ՀՅԴ–ն հայցեր է ներկայացրել Սարգսյանի, Բադալյանի և Պապոյանի դեմ

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ սկսվել է նոր դատական գործընթաց, որի շրջանակում հայցեր են ներկայացվել Արամ Սարգսյանի, Լուսինե Բադալյանի և Գևորգ Պապոյանի դեմ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։

«Ստի ու կեղծիքի դեմ պայքարում նոր հայցեր ենք ներկայացրել Արամ Սարգսյանի, Լուսինե Բադալյանի ու Գևորգ Պապոյանի դեմ` Հայ հեղափոխական դաշնակցության վերաբերյալ զրպարտող ու վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար»,-ասվում է գրառման մեջ։