Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Բովանդակալից զրույց ունեցա իմ գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ։ Մենք համաձայնել ենք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը։ Տեղեկացրեցի նրան Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասին»,–ասվում է գրառման մեջ։
Միրզոյանը կարևորել է նաև Ուկրաինայում խաղաղության հաստատումը։
«Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,– ասված է գրառման մեջ։
Արարատ Միրզոյանը մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել իր պաշտոնակիցների հետ։






