«Wizz Air» ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից սկսել է իրականացնել Լառնակա–Գյումրի–Լառնակա երթուղով չվերթեր։ Օդանավերը թռչում են Լառնակայի միջազգային օդանավակայանից և վայրէջք կատարում Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանում, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել այցելել ավիաընկերության կայք կամ բջջային հավելված:






