AM
30 Սեպտեմբեր 2025 - 11:37 AMT

Փաշինյան․ 2018-ից հետո ՏԻՄ ընտրություններից արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ Հայաստանում 2018-ից հետո որևէ ՏԻՄ ընտրության արդյունքների կապակցությամբ բողոքի ակցիա չի եղել։

Նա ընդգծել է, որ տարբեր համայնքներում հաղթել են նաև ընդդիմադիր ուժեր, ինչը, ըստ նրա, մինչ 2018 թվականի փոփոխությունները գործնականում անհնար էր, հայտնում է Aysor.am-ը։

«Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական պրոցես հասկացությունը, մինչդեռ 2018 թ. ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունից առաջ դա Հայաստանի քաղաքական կյանքի ամենահաճախ օգտագործվող տերմինն էր։ Մարդիկ փոփոխությունների հույսը կապում էին հետընտրական պրոցեսների հետ, որովհետև գիտեին, որ ընտրությունները կեղծվելու էին իշխանությունների կողմից»,– ասել է Փաշինյանը։