Պաշտոնական Երեւանը, Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը նվիրված վաղվա հանդիպման ժամանակ, կներկայացնեն էներգետիկայի նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը: Խորհրդակցությունը տեղի կունենա Աշգաբադում: Հանդիպման ընթացքում, որին կմասնակցեն Իրանի եւ Թուրքմենստանի էներգետիկայի նախարարների տեղակալները, կքննարկվեն գազամուղի շինարարության հետ կապված տեխնիկական մանրամասներ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: