ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ սխալ տեղեկություն է տարածվել, թե իբր ՔՊ-ում կան պատգամավորներ, որոնք պատրաստ են «բ»միանալ իմպիչմենտի գործընթացի«/բ»ն։
«Չկա նման բան, նույնիսկ խոսակցություն կամ քննարկում չկա։ Սա ծիծաղելի թեմա է»,– ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ինքը կարող է բոլոր ՔՊ-ականների անունից խոսել և արդյո՞ք լիազորված է դրա համար, պատգամավորը պատասխանել է, որ իրեն պետք չէ լիազորել։
«Ինձ պետք չի լիազորել, ես իմ և իմ գործընկերների անունից երաշխավորում եմ, որ ՔՊ խմբակցությունից չկա որևէ մարդ, որ այլ կերպ մտածի։ Բոլորս հավատարիմ ենք միևնույն գաղափարին։ Չկա նման թեմա, մեր խմբակցությունում չի քննարկվում, և ես այդ հարցին ընդամենը ժպիտով եմ վերաբերվում։ Ես զարմանում եմ, որ նման հարց եք տալիս, որովհետև չի կարող նման բան լինի, թիմը միասնական է գործում, և եթե կան հարցեր, հարցերը բարձրաձայնվում են, և այդ հարցերին լուծում է տրվում։
Չկա խզվածություն թիմի մեջ։ Եվս մեկ անգամ պաշտոնապես ձեզ հայտարարում եմ իմ և իմ գործընկերների անունից, ասում եմ՝ երբեք չի լինելու նման բան, որովհետև ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորները այլ կերպ չեն մտածում»,–ասել է նա։
Լրագրողների դիտարկմանը, որ օրինակ՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը լքել են կուսակցությունը, Բաքոյանը արձագանքել է. «Ովքեր ՔՊ կուսակցության սկզբունքներից դուրս որևէ գործողություններ կիրականացնեմ, դա կլինի ցանկացած մեկը ՔՊ–ից, սկսած ինձանից, ինքը ըստ էության հեռացվելու է ՔՊ կուսակցությունից»։
Նրա խոսքով՝ մտահոգվելու պատճառ չկա, որ որևէ մեկը կարող է հեռանալ։
«Մի մտահոգվեք, նման խնդիր գոյություն չունի»,– ընդգծել է պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վարչապետի իմպիչմենթի նախագծին կցելու համար։
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը:






