Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ին նույնքան կբարձրանա։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։
Երևանում հոկտեմբերի 1-2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 1-ի ցերեկային ժամերին Երևանում օդի ջերմաստիճանը կլինի 22-24 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կնվազի մինչև +18…+20 աստիճան։






