AM
1 Հոկտեմբեր 2025 - 07:44 AMT

Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Վարդենուտ կտարվի Խաչափայտի մասունքը

Արագածոտնի թեմը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին՝ Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման վեցերորդ տարեդարձի կապակցությամբ, առաջին անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի է բերվելու Հիսուս Քրիստոսի Խաչափայտի կենարար Մասունքը։

Կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00։

Սուրբ Պատարագը կմատուցի Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը։

«Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագին և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը։ Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»,– ասվում է հաղորդագրության մեջ։