AM
1 Հոկտեմբեր 2025 - 08:47 AMT

Ավանեսյան․ Որևէ բժշկական կենտրոն չի փակվելու

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որևէ բուժհաստատության փակման մասին խոսք չկա։

«Որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, մարզային բոլոր ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում»․ նշել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ մարզային բժշկական կենտրոնները պետք է լիովին վերազինվեն՝ համաձայն մաստեր պլանի։

«Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել մամոգրաֆիկ ծառայությունների մատուցումը մարզերում»,– հավելել է Ավանեսյանը։

Նախարարն ընդգծել է, որ իրենց կողմից տրված խոստման համաձայն, առնվազն 50 բուժհաստատություն նախատեսվում է կառուցել, վերակառուցել կամ արդիականացնել։