AM
1 Հոկտեմբեր 2025 - 14:56 AMT

Արաբկիրն ու Կենտրոնը՝ սեպտեմբերի ամենափոշոտ վարչական շրջաններ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է եպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաք Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները։

Որոշ վարչական շրջաններում արձանագրվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից բարձր ցուցանիշներ։

Մասնավորապես, փոշու պարունակությունը սահմանված նորման գերազանցել է հետևյալ տարածքներում․

◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 25-ին, ինչպես նաև 28-ից 30-ն ընկած օրերին,

◾️ Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-ից 30-ը,

◾️ Նոր Նորքում՝ միայն սեպտեմբերի 28-ին,

◾️ Շենգավիթում՝ որևէ օր գերազանցում չի արձանագրվել։

Բացի այդ, ազոտի երկօքսիդի պարունակությունը նույնպես որոշ հատվածներում եղել է նորմայից բարձր․

◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,

◾️ Նոր Նորքում, Արաբկիրում և Շենգավիթում՝ սահմանները պահպանվել են։

Ինչ վերաբերում է ծծմբի երկօքսիդի մակարդակին, ապա տվյալ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր նշված տարածքներում այն չի գերազանցել սահմանային թույլատրելի արժեքները։