ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովին։
Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի յոթերորդ գագաթնաժողովի աշխատանքներին։
Վարչապետի օրակարգում ներառված են նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ՝ տարբեր երկրների միջազգային գործընկերների հետ։






