Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում։
«Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,–գրել է Փաշինյանը։
Այլ մանրամասներ հայտնի չեն։ Նաև լուսանկար է հրապարակվել։
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:






