AM
2 Հոկտեմբեր 2025 - 07:43 AMT

Շեկերինսկա․ ՆԱՏՕ-ի և ՀՀ համագործակցությունը մնում է ամուր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան X–ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի և ՀՀ համագործակցությունը մնում է ամուր, հայտնում է «Փաստինֆոն»։

«Հաճելի էր հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ողջունում եմ Հայաստանի ներդրումը եվրատլանտյան անվտանգության, այդ թվում՝ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությանը (KFOR): ՆԱՏՕ-ի և Հայաստանի համագործակցությունը մնում է ամուր»,- գրել է նա։

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Հանդիպումը կայացել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Գոհունակությամբ նշվել են ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների՝ վերջերս Երևան կատարված այցը, ինչպես նաև ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին։