Սեպտեմբերի 30-ին ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել Հանրապետական կուսակցության կոնգրեսական Աբրահամ Համադեի հետ։ Քննարկման հիմնական առանցքում եղել է այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների համատեղ հռչակագիրը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հետագա զարգացման ու խորացման հեռանկարներին։
Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ–ում դեսպանի պաշտոնում փոխարինել է Լիլիթ Մակունցին։ Սա ԱՄՆ պաշտոնյաների հետ նրա առաջին հանդիպումներից է:






