AM
2 Հոկտեմբեր 2025 - 08:14 AMT

Սուրենյան. Ցիկլոնը կհեռանա, կտրուկ կտաքանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում եթերում հայտարարել է, որ հոկտեմբերի 3–ին ցիկլոնը կհեռանա ՀՀ տարածքից, աստիճանաբար կտաքանա մոտ 8-10 աստիճանով։

«Առաջիկա օրերին կտրուկ կտաքանա»,–նշել է նա։

Սև ծովի ցիկլոնի ներթափանցման պատճառով վերջին երկու օրերին Հայաստանի տարածքում նկատվել է օդի ջերմաստիճանի նվազում, տեղումներ։

«Բայց ունենք շատ լավ լուր։ Սկսած հոկտեմբերի 3-ից այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս է գալու մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին։

Հոկտեմբերի 3-6 ը մեր երկիրը գտնվելու է այդ տաք հոսանքների ազդեցության գոտում:

Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանն, հոկտեմբերի 1–ի համեմատ, աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-10 աստիճանով»,- ասել է Սուրենյանը: