Սեպտեմբերի 29-ին Երևանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում միջադեպ է տեղի ունեցել․ 9-րդ դասարանի մի քանի աշակերտ, ուսուցչի դիտողությունից հետո դուրս են եկել դասարանից, սակայն երբ պահակը նրանց չի թույլատրել դպրոցից դուրս գալ, փորձել են «դասից փախչել» երկրորդ հարկի պատուհանից, հայտնում է Shamshyan.com-ը։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի առթիվ ահազանգ ստացվել է, և կատարվում են ստուգումներ, գրում է Sputnik Արմենիան։
Ըստ Shamshyan.com-ի, 2–րդ հարկի պատուհանից ցատկելու հետևանքով երեխաներից մեկը վնասվածքներ է ստացել։ Տուժած աշակերտուհին սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։
«14-ամյա աղջիկը ևս մեկ շաբաթ մնալու է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն»,– գրում է աղբյուրը։






