AM
2 Հոկտեմբեր 2025 - 09:16 AMT

Մի շարք ճանապարհներին տեղադրվել են իրազեկող արագաչափեր

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին տեղադրվել են նոր տեսակի իրազեկող արագաչափ սարքեր, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը՝ հանրությանը կոչ անելով պահպանել երթևեկության կանոնները։

«Հորդորում ենք չգերազանցել սահմանված արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։

Տեղադրված սարքավորումները նախատեսված են վարորդներին նախազգուշացնելու համար՝ նպաստելով ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ճանապարհների իրազեկող արագաչափերը խախտում չեն արձանագրում, վարորդը չի տուգանվում, այդ արագաչափերը՝ իրազեկում են, ուշադրություն են հրավիրում: