Կառավարության շենքի մոտ են հավաքվել են մի խումբ զինվորականներ, որոնք որոշել են հանձնել իրենց պետական պարգևները` մեդալներն ու շքանշանները՝ այդ կերպ ցույց տալով իրենց դժգոհությունը վարվող ապազգային և ապահայկական քաղաքականությանը։
Հովսեփ Ղազարյանն ասել է, որ այս կառավարությունն իր սխալները սրբագրելու, իր սխալները չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, հայտնում է Panorama.am-ը։
«Փորձում է զրոյացնել այն պայքարը, որի համար արյուն ենք տվել։ Մեզ ասում է՝ մեր վերջին 30 տարվա պայքարը կեղծ է եղել, գոյություն չունի։ Ի նշան բողոքի այս խայտառակության դեմ՝ ես իմ մարտական ընկերների հետ որոշել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ ստացած շքանշանները հետ հանձնենք։
Մենք չենք կարող այս շքանշաններն այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել են»,- ասել է Ղազարյանը՝ հստակեցնելով, որ պատերազմի 7 մասնակից այս պահին կառավարությանը կհանձնի իր շքանշանները։
Նա նշել է, որ իրենք շքանշանները ստացել են և Արցախի նախագահից, և Հայաստանի նախագահից.«Ես կհանձնեմ իմ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը և «Մարտական ծառայություն» շքանշանը»։
«Այս իշխանավորները պայքարի գաղափարը ոչնչացնում են, զրոյացնում են, մենք այս քայլով բողոք ենք արտահայտում դրա դեմ, ասում են՝ մենք պայքարելու ենք։ Հաջորդիվ կիմանաք մեր մյուս քայրերի մասին»,- ասել է Ղազարյանը։
Կառավարության շենքից ոչ ոք դուրս չի եկել՝ վերցնելու պատերազմի մասնակիցների կողմից ի նշան բողոքի վերադարձվող շքանշանները։ Զինվորականները շքանշանները թողել են գետնին, հայտնում է «Փաստինֆոն»։
«Այն, որ շքանշանները գետնին է, դա ձեր ամոթն է»,–ասել է նա։






