Աշխատանք փնտրողները կարող են առցանց ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր հաստիքներին՝ օգտվելով e-work.am հարթակից, հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։
Կայքի միջոցով հնարավոր է անմիջապես կապ հաստատել գործատուների հետ և ընտրել աշխատանքի առաջարկներ՝ ըստ մասնագիտական կարողությունների։
Հարթակից անվճար կարող են օգտվել ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները։
Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեն․
- դիտելու թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները,
- ստեղծելու և հրապարակելու իրենց ինքնակենսագրականը,
- գործատուների հետ անմիջական կապ հաստատելու։
Իսկ գործատուները կարող են․
- տեղադրել թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ,
- ծանոթանալ աշխատանք փնտրողների ինքնակենսագրականներին,
- գտնել իրենց պահանջներին համապատասխան մասնագետների։
ՄՍԾ-ն ընդգծում է, որ հարթակը ստեղծվել է աշխատանքի շուկան ավելի դյուրին և արդյունավետ դարձնելու նպատակով։






