AM
2 Հոկտեմբեր 2025 - 13:17 AMT

Նորարարական DRIVE-THRU՝ Globbing-ից․ Հերթական անգամ հեղափոխելով ոլորտը

Globbing-ը հայտարարում է իր հերթական ինովացիայի մասին՝ Globbing Drive-Thru։

Սա ծանրոցների ստացման հերթական հեղափոխական կոնցեպտ է և նոր մշակույթ, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս ստանալ իրենց ծանրոցներն առանց մեքենայից դուրս գալու՝ ընդամենը 20 վայրկյանում։

2015 -ին Globbing-ը կերտեց Հայաստանում միջազգային օնլայն գնումների ոլորտը՝ տալով մարդկանց հնարավորություն կատարել գնումներ առանց սահմանների։

10 տարվա ընթացքում գործարկվել են 100-ից ավել նորարարական լուծումներ, որոնցից ծանրոցների ստացման գործընթացում հատկապես հեղափոխական էին հետևյալ նախագծերը․

2017- ին Globbing-ը Հայաստանում առաջին անգամ ներդրել է ինովացիոն ավտոմատացված սրահներ։ Հաճախորդները սկսեցին ստանալ ծանրոցները ընդամենը 20 վայրկյանում՝ առանց հերթերի, անձնագիր ներկայացնելու կամ այլ անհարմարությունների։

2018 – ին Globbing-ը գործարկել է Հայաստանի առաջին և մինչ օրս ամենամեծ լոքերների ցանցը։

Այսօր ընկերությունն արդեն իսկ առաքել է 12,000,000-ից ավել ծանրոց, ունի մոտ 1․4 միլիոն գրանցված հաճախորդ և ճանաչվել է որպես «mega-successful startup»՝ ըստ ABC News և NBC News-ի։