Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Պետական դավաճանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան»,–հայտնել են կառույցից։
Հունիսի 20-ին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է հարուցվել՝ ՀՀ ԱԳՆ աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև թշնամական գործունեություն ցուցաբերելու միջոցով պետական դավաճանություն իրականացնելու դեպքի առնչությամբ։






