AM
2 Հոկտեմբեր 2025 - 14:56 AMT

ՊՆ-ն հերքում է՝ վաճառվող գուլպաները զինված ուժերին չեն պատկանում

Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են «167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են» վերտառությամբ հրապարակումը և հրապարակման մեջ առկա լուսանկարը: Այդ մասին ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Ըստ ՊՆ-ի, նշված տեսակի գուլպաները Զինված ուժերին չեն պատկանում, պաշտպանության նախարարությունը նման արտադրանք չի գնել, իսկ դրանց վրա առկա պիտակները կեղծ են։

«Նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, այդպիսի գուլպաներ ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են:

Անհրաժեշտ նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը՝ ուսումնասիրության և հետագա ընթացքը որոշելու նպատակով»,–ասվում է հայտարարության մեջ։