AM
3 Հոկտեմբեր 2025 - 06:32 AMT

Եվրոպական քաղաքական գագաթնաժողովը ՀՀ–ում կանցկացվի 2026–ի մայիսին

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը նշանակվել է 2026 թվականի մայիսի 4-ին, անցկացվելու է Հայաստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։ Մասնակից երկրների ղեկավար գործընկերներիս պաշտոնապես հրավիրեցի Երևան։ Մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին»,– նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի փակման նստաշրջանում հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով մի շարք քաղաքական և ռազմավարական ուղղությունների։ Նա մասնավորապես ընդգծել է.

Նա հայտարարել է, որ ԵՔՀ Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը։