Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում նոր կառուցված ճանապարհահատվածը արդեն հասանելի է երթևեկության համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 12:30-ից, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի հարևանությամբ՝ Մ-1 (Երևան-Գյումրի-ՀՀ սահման, Բավրա) միջպետական մայրուղու մոտ 30-րդ կիլոմետրից երթևեկությունը տեղափոխվել է դեպի նոր կառուցված ճանապարհահատված։
Նոր ուղու երկարությունը կազմում է մոտ 8 կիլոմետր և շրջանցում է Ագարակի հնագիտական տարածքը՝ նպաստելով ինչպես երթևեկության հոսքի բարելավմանը, այնպես էլ հնավայրի պահպանությանը։
Վարորդներին հորդորվել է խստորեն հետևել ճանապարհային անվտանգության կանոններին և չգերազանցել սահմանված արագության շեմը։






