AM
3 Հոկտեմբեր 2025 - 09:18 AMT

ՔՊ-ական․ Խաղաղությունը փաստ է, բայց Բաքվի անդադար նախապայմանն է, որ ՀՀ սահմանադրությունը փոխվի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արդեն համաձայնության են եկել ու նախաստորագրել խաղաղության պայմանագիրը, ինչի պատճառով խաղաղությունը կարելի է համարել փաստ։ Սակայն, ըստ նրա, այս ամենով գործընթացը չի ավարտվում։

Խանդանյանի խոսքով՝ Ադրբեջանի անդադար նախապայմանն է, որ ՀՀ սահմանադրությունը փոփոխվի, հայտնում է Aysor.am-ը։

«Խաղաղությունը չի կարող մնալ փաստ, պետք է անընդհատ այդ փաստը սնուցել բանակցություններով»,- ասել է Սարգիս Խանդանյանը՝ ընդգծելով, որ գործընթացը պետք է պահպանել ու ամրապնդել։

«Խաղաղությունը պրոցես է, այդ մեկ իրադարձությամբ չի ամփոփվում», — նշել է պատգամավորը։

Խանդանյանը հավելել է, որ «կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումն ու վավերացումը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026–ին նոր Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվե է անցկացվելու, սակայն, մշտապես պնդում է, որ դա չի արվում Ադրբեջանի պահանջով։