AM
3 Հոկտեմբեր 2025 - 14:24 AMT

Միրզոյանը Ղազախստանի նախագահի օգնականին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի միջազգային ներդրումների և առևտրային համագործակցության հարցերով օգնական, ԱԳ նախկին նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նուրտլեուին համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերային հարաբերություններում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ։

ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև Նուրտլեուին մաղթել է հաջողություններ նոր պաշտոնում և հայտնել հետագա համագործակցության պատրաստակամություն։