AM
3 Հոկտեմբեր 2025 - 14:46 AMT

Վերականգնվել է պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամի վնասը

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում պետությանը հասցված առանձնապես խոշոր վնասը վերականգնվել է։

Ըստ հաղորդման՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից փոխհատուցվել է 1 մլրդ 436 մլն 883 հազար 246 դրամի չափով վնաս։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։