Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում, տեղի կունենա «Էրեբունի-Երևան 2807. սիրահարվելու քաղաք» օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենա սիրված երգիչ՝ Թաթա Սիմոնյանը։
«Միջոցառումը կավարտվի պայծառ հրավառությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Էրեբունի-Երևանի տոնակատարությունն այս տարի ներկայացվում է նոր հայեցակարգով՝ Երևանում իրականացվող լավագույն միջոցառումների խտացումն է մեկ-երկու օրվա մեջ։
Բացի այդ, այս տարվա տոնակատարություններին կմասնակցեն նաև արտասահմանյան հյուրեր, իսկ հոկտեմբերի 11-ին տոնը կմեկնարկի էլեկտրոնային երաժշտության փոքրիկ փառատոնով, որը կայանալու է «Դիանա Աբգարի» այգում։






