AM
6 Հոկտեմբեր 2025 - 09:02 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով՝ Երևանում հասնելով +30–ի

Հանրապետության տարածքում` hոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևանում՝ հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 7–ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +29, իսկ հոկտեմբերի 8–ին՝ +30 աստիճան։