ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 2008-2018թթ. Արցախյան հարցի շուրջ բանակցված բանակցված 2 տարբերակ` նշելով, որ հայկական կողմն ի դեմս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, իր համաձայնությունը տվել էր երկու տարբերակին էլ։
Նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո ասում էր, որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»՝ սա էր բանակցում Սարգսյանը:
«Արցախ պահողը գնա Արցախ հանձնողի հետ ի՞նչ բանավիճի»։ Դեռևս 2022 -ի ապրիլին ՀՀԿ-ն պահանջել է Փաշինյանից հրապարակել 2019-ին իրեն ներկայացված բանակցային փաթեթը։
Կարող է հրապարակել նաև 2008-2018թթ. Սերժ Սարգսյանի կողմից բանակցվող փաթեթը.խնդիր չկա։ Թող հրապարակի ու բոլորդ կհամքզվեք,որ բանավիճելու թեմա չկա։
Իսկ ի՞նչ է բանակցել Սերժ Սարգսյանը,համառոտ ներկայացնեմ։
2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը,փաստացի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։
Ընդ որում,հ անրաքվեի կազմակերպման երկու տարբերակին էլ հայկական կողմը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իր համաձայնությունը տվել էր.
Տարբերակ 1։
Որոշվում է պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման ժամկետ,որի արդյունքում կոնկրետ ժամկետներում Արցախում իրականացվում էր պարտադիր իրավան ուժ ունեցող հանրաքվե ,իսկ հայկական ուժերն էլ դուրս էին գալու 7 շրջաններից։
Տարբերակ 2։
Որոշվում է Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը, առանց կոնկրետ ժամկետ նշելու, որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչև հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը։
Այսինքն Լաչինի ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։
Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում, որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։
Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը, որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում ու ասում ՝ երբ ուզեմ, կվերադառնամ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթին։
Բա վերադարձիր,«զադերժկան» ինչո՞ւմ ա։
Վերադարձրու 5 հազար հայորդու կյանքեր, տասնյակ հազարավոր վիրավորների առողջությունը,150 հազար արցախահայերին իրենց տուն, գերիներին Բաքվից հայրենիք, Ստեփանակերտում հայկական շքերթները վերադարձրու…
Ու այսքանից հետո դեռ անամոթաբար խոսում են սրանք։
Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի բանակցածի արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումը։
Հ.Գ. Սրա մասին 2023-ի աշնանը հստակ ասեց նաև ՌԴ նախագահ Վ.Պուտինը։ Նա ասեց. «Все предыдущие годы все крутилось вокруг статуса Карабаха.Пашинян закрыл эту тему»,–ասվում է գրառման մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբության իր էջում մի շարք հրապարակումներ էր արել, արձագանքելով նախկին նախագահների քննադատությանը, և կրկին բարձրացնելով բանավեճի թեման։ «Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ»,–գրել է նա։






