Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են Գնունու շուկայի հարակից տարածքում իրականացված աշխատանքներին։
Նա նշել է, որ Գնունու շուկայի տարածքի փնթի վիճակից օր առաջ պետք է ազատվենք, գրում է «Փաստինֆոն»։
«Պարոն Պետոյանին խնդրել եմ հնարավորինս սեղմ ժամկետում բարեկարգման նախագիծ իրականացնի։ Այնտեղ ունենք առանձին հատվածներում գտնվող կրպակներ, որոնք իրավական որոշակի կարգավիճակ ունեն։ Բայց այնուամենայնիվ, հասկանում ենք, որ վիճակը տվյալ տարածքում պետք է փոխվի, և այդ փողոցին ոչ հարիր, փնթի վիճակից պետք է օր առաջ ձերբազատվենք օր առաջ», – ասել է նա։
Հոկտեմբերի առաջին օրերին Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներ է իրականացրել Գնունու շուկայում։
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը, անդրադառնալով Գնունու փողոցում շինանյութի շուկայի քանդմանը, հայտարարել է, որ Գնունու շուկայի ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանը 3-4 ամիս բանակցել է տնտեսվարողների հետ։






