AM
6 Հոկտեմբեր 2025 - 13:22 AMT

Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալը հայտնել է, թե որտեղ է կրակել սովորել

Մերձավանում տեղի ունեցած սպանության գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ։ Ինչպես տեղեկացրել են Քննչական կոմիտեից՝ կատարվել է տեղանքի զննություն՝ համաձայն մեղադրյալի ցուցմունքի, հայտնում է Radar Armenia-ն։

«Կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս, համաձայն իր ցուցմունքի, սովորել է կրակել», – նշել են կոմիտեից։

Մերձավանում դիմակավորված անձը կրակահերթ էր արձակել, որի հետևանքով զոհվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։