AM
6 Հոկտեմբեր 2025 - 14:04 AMT

ՀՀ–ում կրկին Վրաստանի բնակիչ է ձերբակալվել, որը կռվել է Ուկրաինայի ԶՈւ շարքերում

Հայաստանում ձերբակալվել է ևս մեկ վրացի, որը կռվել է Ուկրաինայի զինված ուժերի շարքերում և որի նկատմամբը Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել: Այս մասին տեղեկությունը հաստատել են ՀՀ ներքին գործերի նախարարությունում, հայտնում է Sputnik Արմենիան։

Վանո Սաբաշվիլին սեպտեմբերի սկզբին մուտք է գործել Հայաստան Վրաստանից և այդ պահին ձերբակալվել է, իսկ հետագայում դատարանը որոշել է նրան կալանքի տակ վերցնել։

Մինչ Հայաստան ժամանելը՝ նրան Ռուսաստանի դատարանը հեռակա կարգով դատապարտել է ազատազրկման՝ Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցելու հիմքով։ Այժմ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է որոշի՝ արդյոք արտահանձնելու է Սաբաշվիլիին։

«Կարտահանձնեն արդյոք Սաբաշվիլիին» հարցին ի պատասխան վերահսկող մարմինը առաջարկել է հարցումը ուղարկել գրավոր ձևաչափով։

Սեպտեմբերի սկզբին հայ իրավապահները ձերբակալել են նաև մեկ այլ վրացու՝ Գեորգի Կինոիանիին, որին ևս Ռուսաստանը հետախուզում էր հայտարարել վարձկանության գործով։