Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնում։ Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր տեսաուղերձում։
«Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության։
Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին, սա հայտ է խոսքին տեր լինելու և բոլորով հանուն Հայաստանի աշխատելու մասին, ցույց տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք, կարող թիմ»,–ասել է նա։
Թաթոյանը հայտարարել , որ, որ պետք է միասին վերականգնել քայքայված քաղաքական համակարգը, ձևավորելիրավունքի պետություն, կառուցելհնարավորությունների երկիր։
Նա հորդորել է միանալ իր թիմին հանուն ընատնիքների և հանուն հայրենիքի։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։






