AM
7 Հոկտեմբեր 2025 - 07:57 AMT

Նախագործարկվել է ՀՀ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը

ՀՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ նախագործարկվել է քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը։

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ քաղաքացիության ձեռքբերման կամ դադարեցման համար դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվեն բացառապես կայքի միջոցով։

Հարթակի միջոցով դիմող քաղաքացիներն արդեն կկարողանան՝

  • գրանցվել առցանց,
  • ձևավորել, խմբագրել և ուղարկել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական դիմում,
  • ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։

Վարչական գործընթացի որոշ փուլում դիմող անձից կպահանջվի մեկ անգամ անձամբ ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ֆիզիկական նույնականացման և փաստաթղթերի բնօրինակների ստուգման նպատակով։