ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ մոտ մեկ ամիս առաջ երկու օրով գտնվել է Ռուսաստանում՝ բացառապես անձնական, մասնավոր հարցերով։
Մամուլում հրապարակումներ էին շրջանառվում, ըստ որոնց՝ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Կիրիենկոյին, որը համարվում է Կրեմլում Հայաստանի հարցերով կուրատոր, գրում է Aysor.am-ը։
«ՌԴ-ում եմ եղել շաբաթ-կիրակի օրերին, երկուշաբթի վերադարձել եմ ՀՀ։ Եթե պաշտոնական հանդիպումներ լինեին, երևի այլ օրերի կլինեի այնտեղ։ Ես հասկանում եմ, որ երբ ես հայտնվեմ Մոսկվայում, նման կարգի լուրեր են տարածվելու»,-հավելել է նա։






