Հոկտեմբերի 13-30-ը Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի 19–րդ փառատոնը։
Այս տարի փառատոնի շրջանակում ֆիլմեր կցուցադրվեն երեք քաղաքում՝ Երևանում, Կապանում և Դիլիջանում՝ ներկայացնելով ժամանակակից ճապոնական կինեմատոգրաֆիայի լավագույն աշխատանքներից մի քանիսը, հայտնում է Ճապոնիայի դեսպանատունը։
Ցուցադրությունների ժամանակացույցը հետևյալն է.
Երևան
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին, Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհաջորդի «Կատու վարձել» ֆիլմի ցուցադրությունը՝ ժամը 19:00-ին։
Հոկտեմբերի 14-ին՝ 19:00 – «Սիրտ երկկողմանի»
Հոկտեմբերի 15-ին՝ 19:00 – «Վոտակոյ. Սերը դժվար է Օտակուի համար»
Կինոյի տուն (Վարդանանց փողոց 18)
Հոկտեմբերի 16-ին՝ 19:00 – «Սիրտ երկկողմանի»
Հոկտեմբերի 17-ին՝ 19:00 – «Վարձույթ կատվի»
Կապան
S'Unique կինոթատրոն (Շահումյան 1)
Հոկտեմբերի 23-ին՝ 19:00 – «Վարձույթ կատվի»
Դիլիջան
Թումո կենտրոն (Մյասնիկյան փող. 63)
Հոկտեմբերի 30-ին՝ 19:00 – «Վարձույթ կատվի»
Բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են ճապոներեն լեզվով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։






