Սեպտեմբերի 7-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի տարբեր ուղղություններ և անդրադարձ են կատարել համագործակցության հեռանկարներին։
Այս համատեքստում առանձնապես կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհրդի գրասենյակների միջև ձևավորված համագործակցության շարունակական բնույթը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում վերջին իրադարձություններին և փոխանակել են տեսակետներ՝ արտատարածաշրջանային անվտանգության իրավիճակի վերաբերյալ։






