ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, գրել է, որ վերջինս «ատում է հայ ժողովրդին»։
«Քոչարյանը ատում է հայ ժողովրդին, ատում է Հայաստանը, ասում է՝ հաճելի չէր շփվել ժողովրդի հետ, շրջել Հայաստանով։
Նախ մեղադրեց Հայաստանին պատերազմ հրահրելու հարցում, ապա հայտարարեց, որ հաճելի չէր պտտվել Հայաստանով ու շփվել ժողովրդի հետ։ Սրանից ավել էլ ի՞նչ ասի։
Բացահայտեց նաև՝ չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, ստիպում են։
Նախագահի աթոռը զավթած Քոչարյան Ռոբերտը Հայաստանի Հանրապետության խայտառակությունն է», գրել է Չախոյանը։
Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 7–ի ասուլիսում անդրադաձել է ներքին և արտաքին քաղաքականության հարցերին։






