AM
7 Հոկտեմբեր 2025 - 12:38 AMT

«Սրբազան պայքարի» անդամ Լիդյա Մանթաշյանը կմնա կալանքի տակ

«Սրբազան պայքար» շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Տաթև Սողոյանը։

Վերաքննիչ դատարանը նման որոշում է կայացրել։

«Հոկտեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց, որ ՀՀ-ում միակ քաղբանտարկյալ կինը` Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ»,–գրել է նա։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

Օգոստոսի 20-ին դատարանը ևս երեք ամսով երկարաձգել էր Մանթաշյանի կալանքը: