AM
7 Հոկտեմբեր 2025 - 14:08 AMT

Հոկտեմբերի 10-ից օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-11-ին կնվազի 5-7 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևանում՝ hոկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան հնարավոր է կարճատև անձրև։

Հոկտեմբերի 8–ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +30 աստիճան, հոկտեմբերի 10–ին՝ +24։